Խնամատար և Նորերից մեկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խնամատար եւ Նորերից մէկը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շիրվանզադէ. Խնամատար եւ Նորերից մէկը. Հրատարակիչ Սիւնեցի. Ծախւում է յօգուտ Բագուի աղքատ աշակերտների. - Թիֆլիզ, 1885, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի, Օրբէլեան փողոց, տ. 1/2: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և անվանաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին ֆորզացի դարձերեսին՝ կապույտ թանաքով կնիքը: Էջերին կան նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ: Գիրքը մաշված և մասնատված է: Հեղինակ՝  Շիրվանզադե Էջ՝  126 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/850