Ծխախոտատուփ

Թեմա՝  Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ Ենթաթեմա՝  Ծխելու պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծխախոտատուփ Բնօրինակի անվանում՝  Ծխախոտատուփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ, ուղղանկյուն ծխախոտատուփ է, որի փեղկերն իրար են միանում ներդիր ձողի միջոցով: Տուփի վերին կափարիչի վրա փորագրման տեխնիկայով պատկերված է քաղաքի տեսարան: Տուփի եզրերին և ստորին կափարիչի հատակին փորագրման և սևադապատման տեխնիկայով պատկերված են մանր քառակուսի վանդակներ: Ներսի կողմից տուփի երկու փեղկի վրա դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, կնքողի տարբերանշանը՝ բուսական հորինվածք և կնքելու ժամանակը՝ 1860: Լայնություն (սմ)՝  7.5 Երկարություն (սմ)՝  13.5 Նյութը՝  արծաթ, սևադ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1860թ. Հայտնաբերման ժամանակը՝  1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4123/6 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-534