Թեմա՝
Ներգործող (խթանիչ) / նարկոտիկ միջոցներ
Ենթաթեմա՝
Ծխելու պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծխախոտատուփ
Բնօրինակի անվանում՝
Ծխախոտատուփ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Երկփեղկ, ուղղանկյուն ծխախոտատուփ է, որի փեղկերն իրար են միանում ներդիր ձողի միջոցով: Տուփի վերին կափարիչի վրա փորագրման տեխնիկայով պատկերված է քաղաքի տեսարան: Տուփի եզրերին և ստորին կափարիչի հատակին փորագրման և սևադապատման տեխնիկայով պատկերված են մանր քառակուսի վանդակներ: Ներսի կողմից տուփի երկու փեղկի վրա դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84°, կնքողի տարբերանշանը՝ բուսական հորինվածք և կնքելու ժամանակը՝ 1860:
Լայնություն (սմ)՝ 7.5Երկարություն (սմ)՝ 13.5Նյութը՝ արծաթ, սևադՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՌուսաստանՀայտնաբերման վայրը՝ ԳորիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1860թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1983թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4123/6
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-534