Ծատուրյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կաթնագույն ֆոնին՝ տղամարդու գլուխ ¾ աջ թեքած: Դեմքը՝ կլորավուն, մուգ օքրայակարմրավուն երանգների: Թավ, կոր, քթարմատի մոտ միացող հոնքերով, կանաչ աչքերով՝ կոպերը մուգ գույնով եզրագծված, երևացող քթանցքերով, լայն ռունգերով քթով, վարդագույն հաստ շուրթերով, կլոր, փոսիկով կզակով: Հայացքը դեպի ձախ: Ընդհանրացված ականջներ: Մազերը՝ մուգ կանաչավուն: Մազերի դիմային հատվածը, ճակատը, այտերի և կզակի որոշ մասերը՝ լուսավորված: Անստորագիր: Շրջերեսին - բաց դեղնավուն հարթոհւթյան վրա կենտրոնում երկու սլացիկ ծառ՝ մուգ կանաչ ընդհանրացված սրածայր սաղարթներով (ձախ ծառն ավելի փարթամ)՝ տեղ-տեղ բաց դեղին լուսավոր գխիկներով: Հետին պլանում բաց կապտամոխրագույն ֆոնին ծառերի միջև և ձախից տների նմանվող կապույտ շինություններ: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  36 x 29 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 18 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 12