Տղայի դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Բաց դեղնականաչի, կապտականաչի պաստելային երանգներով ֆոնին՝ տղայի դիմանկար, գլուխը 3/4-ով դեպի աջ թեքած: Դեմքը ձվաձև, կանոնավոր դիմագծերով. խոշոր, նշաձև, բաց շագանակագույն աչքերով, բարակ, կլոր հոնքերով, ուղիղ կանոնավոր քթով, հավաք մուգ վարդագույն շուրթերով, ուռուցիկ, կլորավուն կզակով՝ քիչ նշմարելի փոսիկով, բաց շագանակագույն գանգուր մազերով: Դեմքն ու վիզը աջից թույլ լուսավորված: Ձախ ականջը՝ ներթափանցած վարդագույն լույսով: Մուգ շագանակագույն վերնազգեստ՝ կլորավուն սպիտակ օձիքով, կարմրավարդագույն փողկապով: Կտավի ներքևի եզրի երկայնքով 2սմ լայնությամբ բաց և մուգ շագանակագույն եզրագիծ: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945 Նյութը՝  Կտավ, մոմաներկ Չափս՝  35 x 25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 8 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 8