Ծաղկեփունջը անձրևից հետո

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Դեկորատիվ եզրակով ուղղանկյուն հայելու վրա պատկերված է ոճավորած փնջով ծաղկաման: Ծաղկամանը կազմված է վարդագույն բուսանախշով զարդարած ափսեի բեկորներից, «ադամանդների» շարաններից, դիպակի կտորից, պղնձագույն ուլունքներից եւ թափանցիկ պլաստմասսայից պատրաստած կեղշ քարերից: Բեկորներից մեկի վրա կապույտ խաչած սրեր են՝ Մայսենի ճենապակու նշանը: փնջի կենտրոնում կտրատված խեցի է դրված, որը շրջապատված է ճենապակյա ափսեի ծակոտկեն երիզով՝ «ցողուններով», ծաղիկները եւ անձրեւի կաթիլները պատրաստված են «ադամանդներից», «մարգարիտներից», տարբեր ուլունքներից, մետաղալարից: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Չափս՝  31 x 22 x 5 սմ Նյութը՝  հաելի, ապակի, պլաստմասսա, խեցի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  20