Իմ կարոտախտի ծաղիկը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն կոպիտ եւ հաստ տախտակի կտորին մեխերով ամրացված է մաշված հայելի, որի վրա ապակու եւ ճենապակու տարբեր բեկորներից պատրաստված է "արեւածաղիկ": Օգտագործված են ճերմակ եւ ոսկեգույն ափսեի, շագանակագույն ու կանաչ շշերի կտորներ: Ծաղկի կենտրոնում եւ "տերեւների" վրա սոսնձված են տարբեր գույնի եւ ձեւի ուլունքներ, փայլազարդեր: Հայելու կենտրոնում եւ վերեւի աջ անկյունում ամրացված են ուղղանկյուն փայլարի կտորներ: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  52.5 x 28.5 x 10 սմ Նյութը՝  փայտ, ապակի, ճենապակի, հաելի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  19