Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը մուգ շականակագույն է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսի վրայով անցնում են սպիտակ իրար կցված շեղնկյունների երեք զուգահեռ շարք, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ մուգ շականակագույն շեղանկյունների երկու շարք, կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները եզերված են կետագծերով առանձնացող գոտով՝ գեղազարդված մեկ շարքով անցնող երկրաչափական պատկերներով՝ կազմված ուղղանկյունաձև միջնամասից, որը մի կողմում ունի կենտրոնից ձգվող մեկ, մյուս կողմից՝ եզրերից դուրս եկող երկու ելուստով: Գրպանների միջնահատվածը և դարձերեսը հարդարված է մուգ շականակագույն -սպիտակ լայնակի անցնող գունաշերտերով: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  50 Երկարություն (սմ)՝  138 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4793/17 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2560