Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը կապույտ է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը եզրազարդված է շուշանանախշ շրջանակով և հարդարված է իրար կցված լայնակի կողմերում հանդիպակաց կեռերով հարդարված շեղանկյունների երկու շարքով, որոնք իրենց մեջ առաջացնում են նույնատիպ պատկերների շարք՝ հակառակ ուղղությամբ: Միջնահատվածը հարդարված է իրար կցված շեղանկյունների երկու շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նույնատիպ կապույտ շեղանկյուներ ,կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները եզերված են կապույտ և կենտրոնում սպիտակ երեք գոտով՝ գեղազարդված մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է կապույտ-սպիտակ լայն ու նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Դովեղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 30-ական թթ. վերջ Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  49 Երկարություն (սմ)՝  149 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3150/4 Բաժնեհաշվառանիշ՝  1443