Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը ունեն մուգ կապույտ հիմնագույն և հարդարված են սպիտակ իրար կցված լայնակի ձգված շեղանկյունների երեք զուգահեռ շարքով, որոնք իրենց միջև առաջացնում են նմանատիպ մուգ կապույտ շեղանկյունների երկու շարք՝ կողերին՝ եռանկյունաձև գագաթները դեպի դաշտի ներսը ուղղված շերտեր: Բերանները եզերված են երկու լայն գոտով՝ հարդարված Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է մուգ կապույտ -սպիտակ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ ծայրերը փնջիկներով կապիչ-քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված մուգ կապույտ -սպիտակ կարպետագործ գծաշերտերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  48 Երկարություն (սմ)՝  135 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7532 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3466