Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսն ունի կարմրաշագանակագույն հիմնագույն և հարդարված է սպիտակ ուղղանկյունաձև շրջանակով, որը արտաքինից հարդարված է իրար կցված եռանկյունաձև, գագաթից դեպի դուրս ուղղված մեկական կեռանախշ ունեցող պատկերներով: Այն պարփակում է կեռանախշերով հարդարված շեղանկյունաձև շրջանակ, որը ներսում ունի չորսական մանր երկրաչափական պատկերներ ունեցող ևս մեկ շեղանկյունաձև շրջանակ: Միջնահատվածն ունի կարմրաշագանակագույն հգ. և հարդարված է սպիտակակապտավուն երանգով իրար կցված, լայնակի կողմում հանդիպակաց թռչնագլուխներով հարդարված շեղանկյունների երկու շարքով, որոնք իրենց մեջ առաջացնում են նույնատիպ պատկերների շարք՝ հակառակ ուղղությամբ: Գրպանների դարձերեսը հարդարված է բազմագույն՝ իրարից կարմրավուն նեղ զոլերով բաժանված գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935-40 թթ. Նյութը՝  բամբակ Լայնություն (սմ)՝  51 Երկարություն (սմ)՝  136 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  928/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-394