Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը բաժանված են մուգ շականակագույն հիմնագույնով երեք նեղ և մոխրագույն երկու լայն շերտերի: Լայն շերտերի վրայով անցնում են սպիտակ հիմնագույնով իրար կցված շեղանկյուններ, եզրերում՝ եռանկյուններ: Գրպանների երեսների մուգ շականակագույն շերտերը և շեղանկյունները հարդարված են Տ-աձև նախշերով: Տ-աձև նախշերի մեկ շարք անցնում է գրպանների եզրերով: Գրապնների դարձերեսը հարդարված է հորիզոնական և ուղղահայաց անցնող սև-մոխրագույն-սպիտակ շերտերով, որոնք առաջացնում են ուղղանկյուն հարթություններ: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ ծայրերը փնջիկավոր քուղերով: Կատարող՝  Սաթենիկ Թիրաբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գյ․ խաղթառակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905թ. Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  47 Երկարություն (սմ)՝  133 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3103/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1427