Զուռնա

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Զուռնա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հայկական հնագույն փայտե փողային նվագարանը պատրաստված է ծիրանենու փայտից, ունի երկարավուն, աստիճանաբար լայնացող փող, որի ծայրի շուրթը փոքր-ինչ դեպի վեր է բարձրանում: Փողի վրա երեսի կողմում կա 7, հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Հիմնական ձայնանցքերից բացի փողի լայնացող մասի վրա կան 3 զույգ օժանդակ անցք՝ ձայնը լավ տարածելու համար: Փողի բերանի մասում ամրացված է դեղին պղնձե օղակ՝ ամրություն տալու նպատակով: Փողի բերանի մասում ամրանում է մետաղյա միլը, որի ծայրին՝ եղեգնից պպիչը: Փողն ամբողջովին պատված է փորագիր շրջագոտիներով: Հեղինակ՝  Գևորգ Զոհրապի Ալոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ., Ձիթհանքով գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  փայտ, մետաղ, եղեգն, թել Երկարություն (սմ)՝  30.5 Տրամագիծ (սմ)՝  9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4586/1 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-117