Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսը և միջնահատվածը բաժանված են մուգ կապույտ երեք նեղ և մոխրագույն երկու լայն շերտերի: Լայն շերտերի վրայով անցնում են սպիտակ հիմնագույնով իրար կցված շեղանկյուններ, որոնք, ինչպես նաև նրանց միջև գտնվող կապույտ շերտը հարդարված են կեռանախշ և սանրատամ եզրերով շեղանկյուն շրջանակներով: Եզրային գոտիները հարդարված են Տ-աձև գալարանախշ շղթայով: Միջնահատվածում հարդարանք չունի շեղանկյունների միջև ընկած շերտը, որն ունի ճեղք-բացվածք թամբին ամրանալու համար: Գրպանների եզրերը կետանախշ բաժանարարներով բաժանվում են երեք գոտու. կենտրոնականը հարդարված է գագաթներից դուրս եկող զույգ կեռանախշերով, եզրայինները Տ-աձև նախշերի շղթայով: Գրպնների դարձերեսը հարդարված է հորիզոնական և ուղղահայաց անցնող մուգ կապույտ-մոխրագույն-սպիտակ շերտերով, որոնք առաջացնում են ուղղանկյուն հարթություններ: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ ծայրերը փնջիկավոր քուղերով: Դարձերեսից միջնահատվածի և ճեղք-բացվածքի եզրերը ամրակայված են կտորով: Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  42 Երկարություն (սմ)՝  110 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6078/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2794