Խաղաղություն աշխարհին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2006 թ. հոկտեմբերի 16-ին շրջանառության մեջ է դրվել «Խաղաղություն աշխարհին» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է թռչող աղավնին «Երկիր» մոլորակի խորքին: Խաղաղությունը խորհրդանշող նիշերից է աղավնին: Իր սկզբնաղբյուրն է՝ Նոյն ու Նոյան տապանը: Հորդառատ անձրևների ավարտից հետո Նոյը տարբեր թռչուններ ուղարկեց, որպեսզի նրանք բերեն կյանքի որևէ մի նշան: Եվ միայն աղավնին վերադարձավ՝ կտուցին ձիթենու ճյուղ: Այդ օրվանից աղավնին դարձավ խաղաղության խորհրդանիշ: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Չափս՝  2,5x4,2 սմ Նկարագրություն՝  Խաղաղություն աշխարհին: Անվանական արժեքը՝ 50 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  912-Նամ.