Տիեզերական ճառագայթների հետազոտություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2002 թ. դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի գիտություն և տեխնիկա». Տիեզերական հետազոտություններ թեմային նվիրված նամականիշ՝ 120 ՀՀ դրամ անվանական արժեքով՝ «Տիեզերական ճառագայթների հետազոտություններ»: Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժանմունքի փորձարարական կայանները գործում են Արագած լեռան լանջին՝ ծովի մակերևույթից 2000 մ և 3200 մ բարձրության վրա: Սրանք աշխարհում այն եզակի կայաններից են, որտեղ միաժամանակ հետազոտվում են և գալակտիկական և արեգակնային մասնիկները, լուծվում են արեգակի ակտիվությանը և տիեզերական եղանակի կանխատեսմանն առնչվող բարդ խնդիրներ: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Չափս՝  4x2,5 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2002 Նկարագրություն՝  Հայաստանի գիտություն և տեխնիկա: Տիեզերական հետազոտություններ: Անվանական արժեքը՝ 120 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  20-Նամ.