«Լրաբեր հասարակական գիտությունների»10., «Մոռացված էջ Ե. Չարենցի մասին»  էջ`77

«Լրաբեր հասարակական գիտությունների»10., «Մոռացված էջ Ե. Չարենցի մասին» էջ`77

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը ներկայացնում է 1923թ. սեպտ.15-ին Կահիրեի «Նոր շարժում» թերթում հրատարակված Վ. Շուշանյանի «Եղիշե Չարենցի մասին» հոդվածը, որը սփյուռքում հրատարակված առաջին լուրջ նյութն է, որի մեջ փորձ է արվում ընդհանրացված գնահատական տալ Չարենցի վաստակին: Շուշանյանը նշում է.«Չարենցը երգած է հեղափոխությունը, կռիվը, նոր կեանքը` ժողովրդի գիտակցութեան մէջ սէր արթնցնելու համար դէպի նոր կարգերը, եվ Հայաստանի խորհրդայնացումէն վերջ, ան կերգէ` խորացելու համար կատարւած գործը»:«Չարենցի ուրիշ մեկ թերութիւնն է իր տեսակ ռօմանտիզմը իրերը չափազանցված գույներով տեսնելու հանգամանքը: Ասիկա արդյունք է իր ծայրահեղ խառնվածքին...»: «Այս բոլոր թերություններով հանդերձ Չարենցը գրավիչ բանաստեղծ էր: Ան դեռ իր վերջին խոսքը չէ ըսած: Ընդհակառակը, նա իր առաջին քայլերով ուշագրավ ու կարեվոր գրականություն մը տվավ...»: «Չարենցի հոգին լայն է ու տիեզերքը ընդգրկող, իր երգերում շարժիչ ազդակը` այլասիրությունն է...»: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Կ.Լ.Դալաքյան Նյութը՝  կազմը` լամինացված Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4372 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6838