«Սովետական գրականություն» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով ամսագիր: «Տեսական-քննադատական» բաժնում Հր.Հովհաննիսյանի «Սովետահայ գրականության հիսուն տարին» հոդվածն է, ուր հեղինակը հպարտությամբ նշում է, որ վերջին հիսնամյա պատմության նախաշեմին փայլատակել է Չարենցի հանճարը, որ երկար ժամանակ կնշի հայ ժողովրդի գրականության նոր շրջանի մեծ խորհուրդը: 109-րդ էջին Ս.Աղաբաբյանի «Հայ գրականության գեղագիտական նոր որակը» գրախոսությունն է: Հեղինակն անդրադառնում է նաեւ այն հարցին, թե ո՞րն է Չարենցի ստեղծագործության լեյտմոտիվային թեման սկսած «Սոմա»-ից մինչեւ «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Դա նախ հայրենիքի հայտնագործումն է, որին որոնում, բայց չէր գտնում ու իրականացնում նախորդ ժամանակների գրականությունը: Չարենցը կարողացավ հաստատել երկիր Նաիրին իբրեւ ռեալություն: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1280 156 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2553