Լումա: Գրական, քաղաքական, պատմական և հանրային ամսագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագիր-հրատարակիչ՝ Գիւտ արք. Աղանեան. Լումայ: Գրական, քաղաքական, պատմական եւ հանրային ամսագիր. N5, սեպտ.-հոկտ., 1902. - Թիֆլիս, 1902: Շապիկը բաց մոխրագույն-կանաչավուն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսը նկարազարդ է, վերևի մասում ոճավոր տառերով տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում, էջ 5-ի վերևի լուսանցքում և էջ 7-ի աջ մասում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մուգ մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին կազմերեսը մաշված է, կեղտաբծերով, վերջին կազմերեսը բացակայում է, համարը մասնտաված և պակասավոր է՝ պահպանվել են միայն 1-128 էջերը: Կազմող՝  խմբ.-հրատ.` Գյուտ Աղանյանց Էջ՝  1-128 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  17,2 Երկարություն (սմ)՝  26,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1210-42