Ժողովրդական խաղեր: (Ուսվածք)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ժողովրդական խաղեր: (Ուսուածք) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մ. Աբեղեան. Ժողովրդական խաղեր: (Ուսուածք). Արտատպութիւն «Արարատ» ամսագրից. - Վաղարշապատ, 1905, տպարան Մայր Աթոռոյ ս. Էջմիածնի: Շապիկը բաց մոխրագույն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի վերևի մասում Հովհ. Թումանյանի ինքնագիրն է մատիտով՝ «Յ. Թումանեան», իսկ դարձերեսին` Հովհ. Թումանյանի անձանական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև վերջին էջ 117-ի ներքևի լուսանցքում: Գրքի վերջին ֆորզացի վրա Հովհ. Թումանյանի որդու` Արտավազդի, ձեռքով գրված է ՝ «Հեղինէին! Որպէս նուէր, սիրո գրաւ Ներան տուի մի փնջիկ. Փնջիկիս հետ սիրտս տարաւ Սեղմեց կրծքին լուռ մնջիկ Փնջիկս չորցաւ շատ օրերից ետ, Բայց սէրս յաւերժ պահեց նա յաւետ: Արտաւազդ Կարդա երես 15-ն. Խոտան բան»: Որոշ էջերին կան մատիտով նշումներ, որոնց պատկանելը Հովհ. Թումանյանին ստույգ չէ: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, եզրերը՝ մաշված: Հեղինակ՝  Աբեղյան Մ. Էջ՝  117 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1904, շպկ.` 1905 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  23,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/613