«Լիտերատուրնայա Արմենիա»-11, Ս. Զոլյան, էջ` 107-110: Ե. Չարենց«Նեիզդաննիեի ի նեսոբրաննիե սոչինենիա»,

«Լիտերատուրնայա Արմենիա»-11, Ս. Զոլյան, էջ` 107-110: Ե. Չարենց«Նեիզդաննիեի ի նեսոբրաննիե սոչինենիա»,

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հանդեսի գլխ. խմբագիր` Հարություն Կարապետյան, պատ. քարտուղար` Լուիզա Կիրակոսյան: Շապիկին Հրաչյա Հակոբյանի «Անվանական», Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եվ բալետի թատրոնի ճեմարանի էսքիզից հատված» եվ «Դալիի դիմանկարը» աշխատանքների պատկերներն են: Ս. Զոլյանը նշում էր, որ Ան.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկեր»-ի լույս աշխարհ գալը հայ գրականության եվ բանաստեղծության մեջ երկար սպասված տոն էր: Հոդվածագիրը փորձ է անում արտահայտել իր զգացումները վերը նշած գրքի մասին, որտեղ գլուխգործոցներ են եվ արժանիորեն կարող են զարդարել ցանկացած գրականություն, որոնցում Չարենցը ի մի է բերում անցած կյանքը` լեցուն այրող ցավով, բայց այն դադարել է կենսաբանական լինելուց, այն արդեն համամարդկային մակարդակի է: Գրքի հիմքը հանդիսացող ձեռագրերը կարելի է համեատել կիսաքանդ հայկական վեհ տաճարի հետ, որն անսպասելիորեն հայտնվում է լեռնային անտառի մեջ, պոեզիան փլված գմբեթով տաճարի եվ ցրիվ տված խաչքարի հետ:Չարենց բանաստեղծը գիտակցում է իր ով լինելը եվ հիրավի հանդիսանում է համաշխարհային կուլտուրայի բանաստեղծ: Չարենցին ըմբռնելը ժամանակակից հայ գրականության եվ մշակույթի կենսական պահանջ է: Օտարալեզու ընթերցողի լիարժեք ծանոթությունն աշխարհի եվ Կարսի բնիկ բանաստեղծի ստեղծագործության հետ ոչ միայն հրատապ խնդիր է, այլեվ անհետաձգելի պարտականություն եվ Չարենցի եվ աշխարհի առջեվ,-ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Ս. Զոլյանն անդրադարձել է նաեվ Գ. Անանյանի հրատարակած «Ե. Չարենց Պոենմները, բանաստեղծությունները» գրքին: Նշում է, որ հեղինակը ժողովածուն կազմել է չարենցյան ս կզբունքներով եվ նյութի տեղադրումով: անվանաթերթի ներքեվում` աջ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  112 Նյութը՝  կավճապատ թուղթ, թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  25,7 սմ x 16,7սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3726 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6190