«Գրական թերթ» N32

«Գրական թերթ» N32

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում տպագրված են Չարենցի՝ թվով 7 ֆրագմենտներ նրա օրագրային գրառումներից: Դրանք վերաբերում են Վ.Տերյանին, Ալ.Մյասնիակյաննին, Ալ.Պուշկինին, տաղաչափական արվեստին, մտորումներին՝ գրողի մասնագիտության վերաբերյալ, բանաստեղծական կուլտուրային, «տրագեդիա-ողբերգություն» հասկացողությանը: Խմբագրությունը հաղորդում է, որ 1934-ին Չարենցը մտադրվել է պահել օրագիր՝ գրանցելու իր առօյա մտքերը, տպավորությունները, գրքերի մարդկանց և կյանքի բազմազան երևույթների մասին: Դժբախտաբար, այս ցանկությունն անկատար է մնում: Չարենցը գրել է սոսկ մարտ ամսվա ընթացքում, այն էլ ոչ բոլոր օրերին: Ներկայացվում են վերը նշված ֆրագմենտները այդ անավարտ օրագրից: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1243 216 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2414