«Լիտերատուռնայա Արմենիյա»  N1

«Լիտերատուռնայա Արմենիյա» N1

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Բնօրինակի անվանում՝  «Լիտերատուռնայա Արմենիյա» N1 Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ կազմով, կազմին Հ.Հակոբյանի «Լենինական.փողոց» արտատպություն է: «Զարուբեժնայա լիտերատուրա» բաժնում Վերա Զվյագինցեւայի «Մոյա դրուժբա ս Արմենիեյ» (էջ 66-72) հուշագրությունն է: Հեղինակը խոսում է 1936թ. Ծաղկաձորի «Գրողների միության հանգստյան տուն» այցելելու մասին: Սկզբում Չարենցը նրան չի ընդունել հիվանդ լինելու պատճառով: Զվյագինցեւան արդեն թարգմանում էր Չարենցի ստեղծագործությունները մեծ էնտուզիազմով: Մի օր Սեւանում նրան խնդրում են արտասանել, նա էլ ընթերցում է իր առաջին այցելությունը Հայաստան, հիշատակելով Չարենցի , Ալազանի, Մահարու անունները: Ետդարձի ճանապարհին նրան բացատրել են իր սխալը: Հուշագիրը երկրորդ անգամ այցելում է Հայաստան 1939թ, որից հետո շատ թարգմանում է հայ գրողների: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1291 191 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2588