Լեռների արքան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LE ROI DES MONTAGNES Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շապիկը նորոգված է, որի վրա կա մաշված, գունավոր նկար. դեղնավուն ծաղիկների ֆոնի վրա պատկած է խրոխտ դեմքով, բավական տարիքով մի զինյալ՝ երկար բեղերով, թավ հոնքերով, գոտկատեղին մի քանի սուր ամրացրած: Նկարի վերևում հեղինակի անուն, ազգանունն է, ներքևում՝ թավ տառերով գրքի վերնագիրը: Նկարի երկու կողմերում կարմիր, նախշազարդ ժապավենի վրա կապույտ գույնի տառերով հրատարակչության խորհրդանշանն է: Ֆորզացը դատարկ է: Նախանվանաթերթին համբուրվող զույգի նկար է: Շրջերեսին՝ 12 զինյալներ: Տիտղոսաթերթին նույն տվյալներն են ու նկարը, ինչ շապիկինը: Գրքի վերին էջերում տարբեր մատենաշարով լույս տեսած գրքերի ցանկն է: Հեղինակ՝  Աբու Էդմոն Էջ՝  121 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  17x24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5388