Բանաստեղծություններ, պոեմներ: Կապիտանի աղջիկը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, ամբողջական կիտրոնագույն արհեստական կաշի: Կազմին դաջված օվալաձև շրջանակի մեջ փակցված է սպիտակ թուղթ՝ Պուշկինի դիմանկարով: Ներքևում շագանակագույն գլխատառերով հեղինակի անունն է: Կողին դաջված ուղղանկյունիներ են, կենտրոնից վերև հեղինակի անունն է: Առկա է ցորենագույն թղթե սուպերշապիկ՝ դիմերեսին օվալաձև կտրվածքով, որից երևում է կազմի վրայի Պուշկինի դիմանկարը, ներքևում շագանակագույնով հեղինակի ֆաքսիմիլեն է: Ֆորզացի երկնագույն ֆոնին թեմատիկ նկար է: Բացված անվանաթերթին գրքի տվյալներն են՝ սևով և դարչնագույնով: Ճակատանկարը Պուշկինի դիմանկարն է: Հեղինակ՝  Ա.Ս. Պուշկին Թարգմանիչ՝  Ն.Զարյան, Դ.Դեմիրճյան, Վեսպեր, Հովհ.Թումանյան, ... Էջ՝  365 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1949թ. Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3669