Ինքնաեռ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ինքնաեռ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քառաոտք, կարճ ոտքերով, ունի պատվանդան, որն ամրանում է ոտքերին: Պատվանդանը ներքևում լայն է, կենտրնում՝ խիստ նեղ, այնուհետև աստիճանաբար լայնանում է դեպի վեր և միաձուլվում ինքնաեռի իրանին: Ինքնաեռն ամենալայն մասում ունի երկու ձևավոր կանթ՝ փայտե բռնատեղերով: Կանթերից հետո ինքնաեռի իրանը նեղանում է, իսկ կափարիչի մասում մի փոքր լայնանում: Ներսից անցնում է խողովակ՝ կրակ լցնելու համար: Ինքնաեռն ունի փոքրիկ բռնատեղերով կափարիչ, որի վրա պատկերված են մեդալներ. ունի ռուսալեզու մակագրություն: Ինքնաեռի խողովակի վրա դրվում է ձևավոր, փոքրիկ կափարիչ, ներքևում ունի ծորակ՝ ձևավոր բռնակով: Բարձրություն (սմ)՝  54 Նյութը՝  պղինձ, փայտ, նիկել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տուլա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7027 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-764