Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Աղոթագորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված է վահանաձև զարդահորինվածք, որն իր մեջ ամփոփում է ավելի փոքր նմանատիպ հորինվածք։ Վահանաձև հորինվածքը լրացված է քառաթերթ վարդակներով, աստղածաղիկներով և սլաքաձև նախշերով։ Վահանը երիզված է սպիտակ գույնի նեղ շերտով, որն հարդարված է իրար կցված հնգական մանր քառակուսիներով։ Ունի երեք եզրագոտի։ Կենտրոնական լայն եզրագոտու դեղնականաչավուն հիմնագույնի վրա պատկերված են ութաթերթ վարդակներ, աստղածաղիկներ, սվաստիկայի նշաններ և քառակուսիների մեջ ամփոփված գագաթներով իրար կցված եռանկյունիներ։ Նրան հատող 2 նեղ եզրագոտիների կարմիր հիմնագույնի վրա պատկերված են մարն քառակուսիներ։ Երկու կողմից ունի կարճ ծոպեր։ Լայնություն (սմ)՝  101 Երկարություն (սմ)՝  160 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  25.04.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6777 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3004