Ինչ է ֆութուրիզմը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ինչ է ֆութուրիզմը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կարա-Դարւիշ. Ինչ է ֆութուրիզմը. - /Թիֆլիս, 1914/, տպարան «Էպոխա»: Շապիկը բաց հարդագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը, կենտրոնում տպագրված է գրքի բովանդակությունը, ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Վերջին էջ 57-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, որոշ էջեր՝ մասնատված: Հեղինակ՝  Կարա-Դարվիշ Էջ՝  57 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1914/ Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  16,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1105