Թուր

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Թուր Բնօրինակի անվանում՝  Թուր պատյանով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շեղբը կեռ է, միասայր, կենտրոնական մասը՝ ակոսավոր: Դաստակի սկզբնամասը և վերջնամասը լայն են, մեջտեղի հատվածը նեղ է՝ հարմարեցված ձեռքով բռնելու համար: Ամբողջ բռնակը զարդանախշված է: Փորագրման միջոցով վրան պատկերված են ոճավորված բուսապատկերներ, թռչուն, անվանատառեր և այլն : Պատյանը փայտից է, կաշեպատ, սկզբնամասում ունի թիթեղյա մաս, որն ունի նույնպիսի փորագրություններ, ինչպիսին դաստակը: Լայնություն (սմ)՝  թուր`5,5 պատյանը` 5 Երկարություն (սմ)՝  թուր` 102,5 պատյանը` 90 Նյութը՝  պղինձ, կաշի, պողպատ, փայտ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  29.03.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6519/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-702