Դեկորատիվ սուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Փայտ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  բ) Սուրը լայն շեղբով է, սլաքաձև, դաստակը նման է հատած կոնի, որն որպես պատվանդան է ծառայում զինվորի արձանիկի համար: Զինվորը կանգնած է ուղիղ, աջ ոտքը քիչ առաջ, աջ ձեռքով բռնել է նիզակը, ձախով՝ վահանը: Զինվորը կիսամերկ է հագուստը ծածկում է աջ ուսից մինչև ձախ ծունկը: Կուրծքը զարդարված է լայն մանյակով, որին ուսերի վրա միանում են երկար ականջօղերը: Դեմքի արտահայտությունը հանգիստ է, ունի խոշոր դիմագծեր, մազերն հավաքված են և կապված հետևամասում: Լայն ճակատի վրա իջնում է երկարավուն մազափունջը: Ամբողջությամբ ներկված է սև ներկով: Նիզակն ու վահանը պատրաստված են առանձին փայտերից: Հայտնաբերման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70-ական թթ. Նյութը՝  կավ Բարձրություն (սմ)՝  բ-88 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/14 բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11