Թումանյան Նվարդ. նամակ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին, Աբասթուման-Թիֆլիս, 2 հուլիսի, 1913 թ.: Ինքնագիր՝ գրված երկծալ թղթի 4 էջին սև թանաքով: Առաջին էջին 21 տող է, սկիզբ. «Սիրելի հայրիկ !»: 2-րդ և 3-րդ էջերի ևս 21-ական տող է, ներքևի լուսանցքում 2 լրացուցիչ տող սև մատիտով և վերևի լուսանցքում սև թանաքով 3 տող կցագիր Հեղինեի [Մելիք-Հայկազյան] կողմից: 4-րդ էջին 22 տող է, ավարտ. «Համբոյրներով Նւարդ. 2/VII»: Վերևի լուսանցքում հետգրություն. «Սպասում եմ նամակի»: Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  22,1 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  951/9