Թումանյան Նվարդ. բացիկ Աշխեն Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նվարդ Թումանյանի բացիկը քրոջը՝ Աշխենին, Էջմիածին-Թիֆլիս, 2 սեպտեմբերի, 1915 թ.: Ինքնագիրը գրված է փոստային բացիկի դարձերեսի ձախ հատվածում՝10 տող սև թանաքով, ևս 6 տող գրված է գլխիվայր՝ բացիկի վերևի ազատ մասում: Սկիզբ. «Աշխեն ջան!», ավարտ. «մենք լավ ենք. Նւարդ»: Բացիկի աջ մասում հասցեն և հասցեատիրոջ անունը գրված են նույն թանաքով ռուսերեն: Բացիկի երեսին բնանկար է (Երևան. Տեսարան Զանգու գետից). «Эривань. Видъ съ ръки Зангу. - Erivan. Vue de la rivière Zanga.» Հեղինակ՝  Թումանյան Նվարդ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1915 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  939/9