Թումանյան Հովհաննես. նամակ Վրաստանի հայ ուսուցիչների միության նախագահին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյանի նամակը Վրաստանի հայ ուսուցիչների միության նախագահին, Թիֆլիս, 18 սեպտեմբերի, 1920 թ.: Ինքնագիր՝ գրված դեղնավուն թղթի 2 էջի վրա կապույտ թանաքով: 1-ին էջին 23 տող է, սկիզբ. «Վրաստանի հայ ուսուցչական միության պ. նախագահին»: 2-րդ էջին 9 տող է, ավարտ. «Հայ գրողների ընկ. վարչության նախագահ՝ Յ.Թուման (ստորագրություն)», որից հետո նամակը թվագրված է և նշված է վայրը: Նամակը նվիրատվություն է հանրապետության ժողովրդական արտիստ Վ. Միրզոյանի կողմից, որի մասին Էջի ներքևի ազատ մասում 5 տող գրություն կա. «Սույն գրությունը, որ երկար ժամանակ ինձ մոտ էր, նվիրում եմ Թումանյանի թանգարանին: Հանր. ժող. արտիստ՝ Վ. Միրզոյան: Երևան, 1955 թիվ, 30 մարտի»: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  32,9 թերթ՝  1 Նյութը՝  թուղթ, կապույտ թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  303 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 33