Պատմություն Հայոց: Հատված առաջին: Հատված երկրորդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Հայոց: Հատուած առաջին: Հատուած երկրորդ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ուխտանէս Եպիսկոպոս. Պատմութիւն Հայոց. Հատուած առաջին: Հատուած երկրորդ (մի կազմում). - Ի Վաղարշապատ, 1871, ի տպարանի Սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է սև-կապույտ մարմարե մակերեսով ողորկ թուղթ: Առաջին կազմերեսի դարձերեսին, նաև հատված 1-ի տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում և հատված 2-ի վերջին էջ 141-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը բալագույն սոսնձալաթից է: Կազմի եզրերը տեղ-տեղ մաշված են, կռնակը՝ խունացած, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ուխտանես Եպիսկոպոս Էջ՝  116; 141 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1871 Լայնություն (սմ)՝  14,2 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/360