Թումանյան Հովհաննես. բացիկ Ռոստոմ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհաննես Թումանյան բացիկը եղբորը՝ Ռոստոմին, Բալթա-Դսեղ, 4 օգոստոսի, 1908 թ. (Տարեթիվը որոշված է մշակողի կողմից): Ինքնագիր՝ գրված բացիկի երեսին սև թանաքով: Բացիկի երեսին Վլադիկավկազ-Թբիլիսի ճանապարհին Խաչի լեռնանցքի համայնապատկերն է, որի աջ և ներքևի լուսանցքներում բաց նամակի տեքստն է` 11 տող, սկիզբ. «Առավոտը կանգնած էի...», ավարտ. «Բալթա, 4 օգ.»: Դարձերեսին 5 տողով ռուսերեն լեզվով հասցեն և հասցեատիրոջ անունն է: Հեղինակ՝  Թումանյան Հովհաննես Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1282