Ծրագիր պատմություն Հայաստան աշխարհին և տեսություն Հին Հայաստանի և նրա այժմյան վիճակին վրա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ծրագիր պատմութիւն Հայաստան աշխարհին եւ տեսութիւն Հին Հայաստանի եւ նրա այժմեան վիճակին վրայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կարապետ վարդապետի Շահնազարեանց. Ծրագիր պատմութիւն Հայաստան աշխարհին եւ տեսութիւն Հին Հայաստանի եւ նրա այժմեան վիճակին վրայ. (Գաղղիականէն թարգմանուած). - Տփխիս, 1863, ի տպարանի Գաբրիէլի Մելքումեանց եւ Համբարձումայ Էնֆիաճեանց: Շապիկը հարդագույն ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վրան կան անհայտ անձի հայերեն ու ռուսերեն բազմաթիվ մակագություններ սև թանաքով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 40 և 43 էջերին կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով՝ էջ 40-ի վերևից 10-րդ տողում ջնջել է «Վասիլ» անունը և փոխարենը տողի դիմաց ձախ լուսանցքում գրել «Կոստանդին»; էջ 43-ի ներքևից 12-րդ տողում «Պարակաման» բառի մոտ գրել է «Նիկ.»: Առաջին կազմերեսը և կռնակը խունացած ու խիստ մաշված են, վերջին կազմերեսը բացակայում է, էջերին կան սնկահետքեր ու ջրահետքեր: Հեղինակ՝  Շահնազարյան Կ. Էջ՝  112 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1863 Լայնություն (սմ)՝  15,8 Երկարություն (սմ)՝  23,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/136-2