Թումանյան Աշխեն. բացիկ Հովհաննես Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխեն Թումանյանի բաց նամակը հորը՝ Հովհաննես Թումանյանին (ֆրանսերեն լեզվով), Շուլավեր-Աբասթուման, 25 հուլիսի, 1903 թ.: Ինքնագիր՝ գրված փոստային բացիկի երեսին սև թանաքով, 11 տող է. «Le 25 juliet 1903 ansTres chers pere. Comment votre sante', Nous sommes sante'. Amatine'e et au soire'e ici froid. Achhen Toumanoff»: Բացիկի դարձերեսին 4 տողով ֆրանսերեն լեզվով հասցեն և հասցեատիրոջ անունն է. «Mur Jean Thadevusou (поэту) Toumanoff. Abas-Touman. Дача Beusse»: Բացիկի երեսին եղնիկներով գունավոր բնանկար է՝ կանաչ շաջանակի մեջ: Հեղինակ՝  Թումանյան Աշխեն Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9,2 Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  935/2