Թղթոն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթոն N 12՝ Երևանի դրամատիկական թատրոնի ամփոփ ծրագրի: 1971թ. հունիս-հուլիս ամիսներին Երևանի դրամատիկական թատրոնը Լենինականում, Կիրովականում և Ստեփանավանում հանդես է եկել «Անօժիտը», «Սեր և ծիծաղ», «Ֆիլումենա Մարտուրանո», «Մեդեա», «Յոթ կայարաններ» և «Լավ է ուշ, քան երբեք» ներկայացումներով: Ք. Բարսեղյանը խաղացել է վերոհիշյալ ներկայացումներից երեքում: Շապիկի առաջին էջում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հր. Ղափլանյանի լուսանկարն է, վերջին էջում տեսարան է «Յոթ կայարաններ» ներկայացումից: Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971թ. Չափս՝  20սմ x 14.5սմ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2123