Թղթոն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթոն N 19 /637/՝ Երևանի թատրոնների տասնհինգօրյա ամփոփ ծրագրի: 1977թ. հոկտեմբերի 16-31-ին Երևանի դրամատիկական թատրոնը հանդես է եկել «Սեր և ծիծաղ», «Ռիչարդ երրորդ», «Մթին պատմություն»., «Եկեք անկեղծ խոսենք», «Խաղում ենք սթրինդբերգ», «Զենիթում», «Մոռանալ Հերոստրատին», «Ամենատխուր մարդը», «Տիկնայք և պարոնայք», «Ֆիլումենա Մարտուրանո» և «Հայրական տուն» ներկայացումներով: Ք. Բարսեղյանը խաղացել է վերոհիշյալ ներկայացումներից երկուսում: Շապիկի առաջին էջում տեսարան է Երևանի դրամատիկական թատրոնի «Հայրական տուն» ներկայացումից. Ասատուրի դերում Ք. Բարսեղյան, վերջին էջում տեսարան է «Վիտկա Մագելան» ներկայացումից: Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977թ. Չափս՝  20սմ x 14.5սմ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2124