Թղթոն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթոն N 3 /5/՝ Արտաշատի Ա. Խարազյանի անվան միջշրջանային թատրոնի միամսյա ամփոփ ծրագրի, որտեղ ներկայացումների խաղացանկն է և դերասանական անձնակազմի լուսանկարները: 1959թ-ի հուլիս ամսվա ներկայացումներն են՝ «Կամո»,«Սիրտը կանչում է», «Վագիֆ», «Լիկուրգի օրենքը», «Խորթ մայրը», «Փոթորիկ», «Անգլուխ ձիավորը», «Լուսիկ Լիսինյան», «Անառակ որդին», «Սամվել», «Լրտեսի հետքերով», «Հազարան բլբուլ», «Չար ոգի» և «Սոս և Վարդիթեր»: Ք. Բարսեղյանը խաղացել է վերոհիշյալ ներկայացումներից տասներեքում: Շապիկի առաջին էջում տեսարան է «Կամո»ներկայացումից, վերջին էջում՝«Փոթորիկ» ներկայացումից: Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1959թ. Չափս՝  20սմ x 14.5սմ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2115