Թղթոն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Թղթոն N 16 /180/՝ Երևանի թատրոնների տասնօրյա ամփոփ ծրագրի: 1959թ. հունիսի 1-10-ը Արտաշատի Ա. Խարազյանի անվան միջշրջանային թատրոնը հանդես է եկել «Լուսիկ Լիսինյան», «Փոթորիկ», «Անգլուխ ձիավորը», «Սամվել» և «Սոս և Վարդիթեր» ներկայացումներով: Ք. Բարսեղյանը խաղացել է վերոհիշյալ բոլոր ներկայացումներում: Շապիկի առաջին էջում մի տեսարան է «Լուսիկ Լիսինյան» ներկայացումից, վերջին էջում՝ «Անգլուխ ձիավորը» ներկայացումից: Ներկայացումները տեղի են ունեցել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում: Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1959թ. Չափս՝  20սմ x 14.5սմ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2116