թերթի պատառիկ «Գրական թերթ»N7,Աղավնի «Չարենցի մասին»

թերթի պատառիկ «Գրական թերթ»N7,Աղավնի «Չարենցի մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սկիզբը «Գրական թերթ» N6-ում: 3-րդ էջում «Բեսաֆոնը» մասում հուշագիրն անդրադառնում է իր գրքույկի հրատարակման առիթով Չարենցի հետ հանդիպմանը Պետհրատում: Հոնորարի փոխարեն Չարենցը Աղավնիի գլխին է կապում դժվար վաճառվող պատեֆոն երաժշտական գործիքը, Բեսին էլ անվանում Բեսաֆոն: «Քոչոյի տղան ու խմբապետը» հուշում Աղավնին հիշում է 1937թ. մարտի 8-ի հավաքույթը, երբ ինքը կարդացել է Չարենցը «Խմբապետ Շավարշը» պոեմը եվ ինչ հետեվանք է այն ունեցել: «Դեղնակտուց դատավորներ» մասում հուշագիրը խոսում է պոեզիային սիրահարված Սուրեն Թարյանին «ժողովրդի թշնամի» որակելու մասին` Չարենցի հետ առնչություն ունենալու պատճառով: «Վերջակետից առաջ» հուշի մեջ Աղավնին խոսում է 1941թ. իր ուսուցիչ Պողոսյանի հետ զրույցի` Չարենց հանճարի մասին: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  335 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ253