թերթի պատառիկ «Գրական թերթ»N6, Աղավնի «Չարենցի մասին»

թերթի պատառիկ «Գրական թերթ»N6, Աղավնի «Չարենցի մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջին Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ Աղավնիի հուշագրությունն է: «Հանդիպում մեր տանը» մասում ներկայացնում է 1927թ. հանդիպումը մորաքրոջ որդու` Սանասարի հետ, ով իրենց տանը արտասանել է Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը ու ներկայացրել Չարենց հանճարին: Սանասարը Աղավնիի տետրում թողել է իր ձեռքով արտագրած պոեմը` «Ապագա արտիստ Սան-Հարից իր ապագ երգչուհի քրոջը» մակագրությունով: «Նարեկացի Քուչակն ու մի հորթի ճակատ» մասում նոթագիրը ներկայացնում է իր դասընկեր Վազգեն Ոսկանյանի հետ հանդիպումը եվ զրույցը Չարենցի մասին: Ապա` անդրադառնում է իրենց հայոց լեզվի եվ գրականության ուսուցիչ ընկ. Պողոսյանի դասերին, ով աշակերտներին բացատրել է Չարենց երեվույթը, մեկնաբանել բանաստեղծի որոշ երկեր: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  334 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ252