Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թառը՝ լարային-կսմիթային նվագարան է: Բաղկացած է գլխից ու կոթից: Նվագարանի գուշը ութանման է, պատրաստված թթենու փայտից, երեսի մասը հորթի սրտի թաղանթից, որի ներքևի մասում 2 պատռված հատված կա, իսկ վերևի հատվածում՝ կեղևած է թաղանթը: Ունի երկար գրիֆ, որի ծայրին գլխիկի վրա ամրանում են չորս մեծ, չորս փոքր ականջներ: Գրիֆի մասում թելերից փաթաթված խրձեր կան: Բացակայում են լարերը, պլեկտորը: Հեղինակ՝  Արմենակ Վայրադյան Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  85,5 Նյութը՝  Փայտ, կաշի, մետաղե լար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ II կես Հայտնաբերման ժամանակը՝  1987 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6826/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-164