Թառ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թառ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լարային-կսմիթային խմբի նվագարան է՝ փոքր թառ, որի իրանը ութաձև է՝ փորված մեկ ամբողջական կտոր փայտից, երեսի հատած մասում կաշվե թաղանթ է ձգված: Իրանի գլխի մասում ամրանում է փայտյա երկար կոթը, որի ծայրին՝ գլխիկի վրա ամրանում են 9 փայտյա ականջները՝ 6 մեծ և 3 փոքր: Իրանի տակի մասում ամրացված սպիտակ պլաստմասե խառակի կապվում են մետաղե լարերը, որոնք անցնելով իրանի երեսի կաշվե թաղանթին դրված սև, փայտյա խառակի վրայով, անցնում են կոթով և փաթաթվում ականջներին: Բացի հիմնական լարերից, կա նաև 5 օժանդակները: Երկար կոթի վրա, սինթետիկ լարերով, փաթաթված են 22 լարերը: Օժանդակ լարերից չորսն ավարտվում են կոթի վրա և ամրանում նրան: 5-րդ օժանդակ լարն ավելի երկար է և կոթի գլխի մոտ անցնելով սպիտակ պլաստմասե թռչնաձև խառակի վրայով՝ փաթաթվում է գլխիկին ամրացված փոքր ականջին: Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  81 Բարձրություն (սմ)՝  15 Նյութը՝  Փայտ, կաշի, կապրոնե և մետաղե լարեր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6089/2 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-149