Էջմիածնի վանքի լիճը /Արարատ լեռը եւ ջրավազան Էջմիածնում/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Փոքրքծավալ աշխատանք է, որտեղ կենտրոնական զարգացմամբ հեռանկարը և ջրի արտացոլմամբ ընդարձակվող դաշտը պսակվում են Արարատ լեռան ոչ գերակշռող, սակայն գողտրիկությամբ և գույնով գրավիչ պատկերով: Առաջին պլանը զբաղեցնում է ջրավազանի հանդարտ, մանր ու խաղաղ ալիքներով մակերսը՝ շրջապատված պտղատու ծառերի համաչափ շարքով, որոնց ըստ հեռանկարի նվազող ռիթմը դիտողի հայացքը կենտրոնացնում է լեռան պատկերի վրա: Կատարված է հաստ քսվածքով և վրձնի տեղ-տեղ ընդհատ ու կառուցող հատվածներով: Գունապնակը կապտականաչների և դեղինի նուրբ ու հարուստ անցումներով է: Աշխատանքը ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Գևորգ Բախշնջաղյան / 1857-1925/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916թ. Նյութը՝  Ստվարաթուղթ, կտավ, յուղաներկ Չափս՝  18,5x24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 890