Ավ. Իսահակյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Աշխատանքը պատկանում է Փ.Թերլեմեզյանի ստեղծած տիպական դիմանկարների շարքին, որտեղ բնորդի արտաքին նկարագրի դոկումենտալ ներկայացումը համադրվում է իսահակյանական ոգու ճշգրիտ փոխանցմանը:Իսահակյանը պատկերված է 3/4 դիրքով, դիմանկարչական մանրամասներով և հագուստի հպանցիկ մոդելավորմամբ /փողկապի դիրքը և այլն/: Հեղինակը պատկերել է բանաստեղծին բնորոշ սուր, հատու հայացքը, արծվաքիթը և շուրթերի «զուսպ լռությունը»՝ շրջանակված ռոմանտիկ սանրվածքով: Կավճամատիտի սուղ արտահայտչամիջոցներով նկարչին հաջողվել է «գունավորել» բնորդի հայեցողական կերպարի բոլոր թրթիռները: Նկարը ապակեպատ է, փայտե շրջանակի վրա բրոնզով պատված գիպսե զարդաքանդակներ են: Ունի գեղարվեստական նշանակություն: Հեղինակ՝  Փանոս Թերլեմեզյան /1865-1941/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928 Նյութը՝  ստվարաթուղթ, պաստել /փայտ, ապակի, գիպս/ Չափս՝  45x30 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 926