Զաքարիա սարկավագի Պատմություն: Հտ. 1-3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Զաքարեայ սարկաւագի Պատմութիւն: Հտ. 1-3 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Զաքարիա Քանաքեռցի. Զաքարեայ սարկաւագի Պատմութիւն: Հտ. 1-3 (միակազմ). - Ի Վաղարշապատ, 1870, ի տպարանի Սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի: Գիրքը վերականգնված է: Կազմը նոր է՝ ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ մոխրականաչավուն թղթից, եզերված սև բուսանախշերով ուղղանկյունով, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Հատոր 1-ի տիտղոսաթերթի կենտրոնում, սրան հաջորդող «Նուէր առ վսեմափայլ եւ հայրենասէր Յովհաննէս Ստեփանեան Յովնանեանց ի հաւաստիս խորին զգացմանց եւ ի նշան երախտագիտութեանց» տպագիր նվիարականով էջի աջ լուսանցքում և հատոր 3-ի վերջին էջ 46-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակ՝  Զաքարիա Քանաքեռցի Էջ՝  (Ա-Դ), 87; (Ա-Բ), 143; 46 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1870 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  21,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/248