Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Տեր-Մինասեան Ե. Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ: Հայկական եւ ասորական աղբիւրների համաձայն ուսումնասիրեց Երուանդ վարդապետ Տէր-Մինասեանց՝ լիցենցիատ Աստուածաբանութեան եւ դոկտոր Փիլիսոփայութեան. Տ. Սուքիաս արքեպիսկոպոսի ծաղքով. - Ս. Էջմիածին, 1908, տպարան Մայր Աթոռոյ: Գիրքը վերականգնված է: Շապիկը նոր է՝ կապույտ ողորկ ամուր թղթից: Կազմերեսներին սոսնձված են հին շապկի հիմնական հատվածները՝ առաջին կազմերեսին վերնագրով ու այլ տվյալներվ, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագրով: Կռնակին սոսնձված է բաց մոխրագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթ: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ամուր ողորկ թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, նաև վերջին էջ 335-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ լրացուցիչ էջ Է- ի ներքևի լուսանցքում՝ աջից, կապույտ թանաքով կնքիը: Հեղինակ՝  Տեր-Մինասյան Ե. Էջ՝  (Ա-ԺԱ), 335 Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  14,2 Երկարություն (սմ)՝  20,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/249