Զանգակի երգ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Զանգակի երգ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շիլլէրի Զանգակի երգ. Թարգմանեց Գէորգ Բարխուդարեանց. - Թիֆլիս, 1884, Յովհաննէս Մարտիրոսեանցի տպարան: Շապիկը հարդագույն երանգով թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կենտրոնում կա կապույտ թանաքով՝ դժվար ընթեռնելի կնիք (կիսատ է, տառերը հստակ չեն, նման է Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքին): Էջ 3-ի վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին ֆորզացին՝ կապույտ թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակի հատվածը թեթև մաշված են: Հեղինակ՝  Շիլլեր Ֆ. Թարգմանիչ՝  Բարխուդարյանց Գ. Էջ՝  29 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1884 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/791